

Քոչարյանի ընտրազանգվածը նույնիսկ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց որակում էին «Էլիտա», տարանջատում իրենց հասարակությունից, մյուսներին էլ որակում «Ժեխ»:
Նրանց սոց. ցանցերի նկարները զարդարված էին ոսկեզօծ տառերով «Elite» գրությամբ՝ դրանով իսկ ցույց տալով իրենց թվացյալ առավելությունը հանրության նկատմամբ։ Բայց վերջապես ինչ «Էլիտա»-ի մասին էր գնում խոսքը։
Իրենց էլիտա որակած և ժողովրդին պայրի ձեռնոց նետած քաղաքացիները սոց. ցանցերում բաժանվում էին մի քանի մասի․
Նրանք բոլորն ունեն քաղքենի ընդհանրություն. նրանք ուղղորդվում են բացառապես սեփական շահերով, որի համար ջանք չեն խնայում սեփական երկրում սեփական քաղաքացիների միջև բևեռացում ստեղծելու, իրենց այլախոհներին ունեզրկելու և արժեզրկելու համար։ Չունենալով որևէ քաղաքական կամ գաղափարական արժեքներ՝ նրանք քաղաքական բանավեճից խուսափում են՝ համարելով, որ օպոնենտը արժանի չէ իրենց հետ բանավեճի։
Ընտրությունների ամփոփումից հետո էլ նրանց գործիքակազմը չփոխվեց. չկարողանալով մատնանշել կոնկրետ ընտրախախտումեներ՝ ստիպված եղան իշխող ուժի հաղթանակի մեջ մեղադրել մայրաքաղաքից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին՝ սկզբում առաջարկելով ձայնի իրավունքից զրկել նախ բարձրագույն կրթություն չունեցող մարդկանց, ապա անգամ զրկել ձայնի իրավունքից մարզերի բոլոր բնակիչներին։
Ստորության գագաթնակետն էր իհարկե պրոդյուսեր, «Հայաստան» դաշինքի համակիր Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Շիրակի և Արագածոտնի մարզի բնակիչները իրավունք չունեն հայ կոչվելու և նրանք թրքացված են։ Պետք է արձանագրել, որ այս որակումները տվողները հասարակության այն ներկայացուցիչներն են, ովքեր ներքաշված են դեռևս չբացահայտված գործերում, և նոր ուժի մեջ մտած ապօրինի հարստացված գույքի առգրավման մասին օրենքը սպառնում է նրանցից շատերին։
Երկրորդ ենթախումբը, որն իր հերթին իր պայքարն է մղում անմիջապես հանրության հետ ՝ այդպես կոչված թաղային հեղինակություններն են, լավ տղերքը և նրանց սպասարկու տասովշիկները։ Ունենալով բակում, շրջապատում որոշակի հեղինակություն՝ նրանք վախի սպառնալիքով կամ ուղղակի «թանկագին խաթեր» համար ձայներ էին փորձում կորզել իրենց հովանավոր ուժերի համար։
Նման գաղափարակից մարտիկներ ունեին մեծամասամբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ » դաշինքները և «Բարգավաճ հայաստան» կուսակցությունը։ Իշխող ուժը, պայքարելով նման բարքերի դեմ, արժանացել էր վերոհիշյալ անձանց ակնհայտ ատելությանը:
Տեղակայվելով ընտրատեղամասերում որպես վստահված անձ կամ ուղղակի տեղամասերի առջև ընտրողների հետ ուղիղ կոնտակտով հիշեցնելով իրենց առկայության մասին՝ փորձում էին ուղղորդել քաղաքացիներին քվեարկել իրենց ուժի օգտին։ Նման բարքերի տեր անձնավորություններ անցյալում էլ ակտիվորեն ներգրավված էին ընտրական պրոցեսին՝ խոչընդոտում էին քարոզչության անցկացմանը, կազմակերպում ընտրակաշառքների բաժանման պրոցեսը։
3-րդ ենթախմբում այն մարդիկ են, ովքեր դեմ են քաղաքական համակարգի երիտասարդացմանը. ռուսերենը իրենց մայրենի լեզու համարելով, ռուսական կրթություն ունենալը առավելություն դիտարկելով՝ քաղաքական գործիչների երիտասարդ և հաճախ անփորձ լինելը անթույլատրելի են համարում։ Իրենց հաղթանակն անվերապահ համարող այս ուժերին ժողովուրդն իր ընտրությամբ տեղավորեց իրենց արժանի տեղում: Իրենց մեծապատիվ երևակայողները մուրացկանի հոգեբանությամբ սնանկ քաղաքական գործիչներ են, որոնց իշխանության էջը բարեբախտաբար փակվել է վաղուց:
Բագրատ Վարդանյան
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…