Քաղաքականություն

Ճամբարափոխության նախերգանքները ընդդիմությունից

Օրերս համացանցում հայտնված լուսանկարը, որտեղ խորհրդարան անցած 2 ուժերի ղեկավարների հանդիպումն էր, քննարկումների տեղիք տվեց։ Հնարավոր է, որ դա նախկին ՀՓՇ-ականների սովորական ընկերական հանդիպում էր, սակայն տարածված լուսանկարին կից նաև խոսվում էր նրանց մեջ տեղի ունեցած խոսակցության մասին, ըստ որի Վանեցյանը, զգալով «Հայաստան» դաշինքում տեղի ունեցած անորոշությունը, ցանկացել է Սաղաթելյանին համոզել ճամբարափոխության։

Դեռ վերջնական տեսքի չեկած խորհրդարանում ակնհայտ պարզ է, որ «Հայաստան» դաշինքի «քոչարյանական» մասը դժվար թե պատրաստ լինի ժամանակ վատնել խորհրդարանում՝ որպես ընդդիմադիր պատգամավորներ, իսկ Սաղաթելյանն իր էությամբ ունի կլասիկ «դհոլային» ընդդիմադրի պոտենցիալ, ինչը և անհրաժեշտ է խորհրդարանի նման բաց պետական հարթակի փորձ չունեցող «Պատիվ ունեմ»-ի համար։

Երկու ընդդիմադիր ուժերը հայտարարել են ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու որոշման մասին, սակայն պարզ է, որ ոչ մի հիմնավոր պատճառ չկա դրա համար, ինչը նշանակում է, որ դաշինքները ստիպված պետք է ընդունեն իրենց պարտությունը և անցնեն խորհրդարան։

Դեպքերի նման դասավորվածությունը ձեռնտու չէ դաշինքներից և ոչ մեկին, սակայն իշխանափոխությանը սեփական ռևանշիստական նպատակներով ձգտող Քոչարյանը, կորցնելով հնարավորությունը, պարտությունը բարդելու է Դաշնակցության վրա՝ ծախսած միջոցների և ռեսուրսների ամբողջ պատասխանատվության հետ միասին՝ ամենայն հավանականությամբ նաև հիշելով, թե ինչպես ինքն իր նախագահության առաջին իսկ օրերին ազատեց նրանց բանտից։

Եթե Վանեցյանին հաջողվի պոտենցիալ դաշնակցական պատգամավորներին տրամադրել «Հայաստան» դաշինքի դեմ, ապա նրանց խմբակցությունից հանելու և որպես անկախ պատագամավոր համագործակցելու դեպքում կարող է լուրջ վնաս պատճառել մրցակից ընդդիմադիր ուժին։ Վանեցյանի գլխավոր մտավախությունն այն է, որ ինչպես տեղի ունեցավ նախընտրական շրջանում նրանց մի քանի անգամ գործած ձախողումների դեպքում, այս անգամ ևս առաջին հայացքից ընդդիմության պառակտումը դրական է անդրադառնալու առաջին հերթին Փաշինյանի համար և վերջնականապես փոշիացնելու է նախկին նախագահների վարկանիշը։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago