Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումներն ավարտվեցին Շվեդիա-Ուկրաինա խաղով:
Խաղի առաջին կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Ուկրաինան և հանդիպման 27-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Ձախ ոտքով դիպուկ հարվածով աչքի ընկավ Յարմոլենկոն: Շվեդիան բաց թողած գնդակից հետո նետվեց հետ բերելու կորցրածը և խաղակեսի վերջնամասում` 43-րդ րոպեին, աչքի ընկավ Ֆորսբերգը:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին խաղակեսում Շվեդիան մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Մարկուս Դանիելսոնը: Ուկրաինան կարողացավ հաղթանակ կորզել լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Շվեդիա-Ուկրաինա` 1:2:
Քառորդ եզրափակիչում Ուկրաինան կմրցի Անգլիայի ընտրանու դեմ: