Գլխավոր

Հայկական գեներով եռագլուխ հրեշը՝ հյուսիսից

Ինֆորմացիոն տեռորը, որն ակտիվորեն կիրառվում էր հետպատերազմյան և նախընտրական փուլում կորցնում է իր ակտուալությունը, որովհետև նմանօրինակ ինֆորմացիան սպառվում է բացառապես հասարակության էմոցիոնալ զգայուն իրավիճակում, երբ ընթերցողն իվիճակի չէ բանական հարցադրումների ու այդ տեղեկատվության ֆեյքությունը բացահայտող հարցադրումներ անելու։ Նման իրավիճակում այդ «տեռորիստների» հովանավորները գտնվում են ծայրաստիճան բարդ իրավիճակում։ Դառը պարտությունից հետո նրանց մոտ նկատվում է գործողությունների պարալիզացիա։ Միքայել Մինասյանը իր բազմազան մեդիա ռեսուրսներով դուրս է մնացել տեսադաշտից՝ իր դավադրության տեսության կրողների հետ միասին։ Իհարկե մոտ ապագայում նա վերադառնալու է՝ իսկ իր բացակայությունը բացատրելով որպես «հանգիստ փոթորիկից առաջ», սակայն փաստը մնում է փաստ, որ նրանք ցնցված են իրադարձությունների նման զարգացումից։

Միքաել Մինասյանի կտրուկ պասիվությունը ընտրությունների ավարտից հետո և նրան կից գործիչների և ակտիվիստների՝ «ակտիվ» քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունը խոսում է հրեշի բոլոր 3 գլուխները կտրելու մասին։ Դադարեցրել է իր աշխատանքը նաև Հայաստանյան Telegram տիրույթի կեղծ լուրերի գլխավոր աղբյուր, Նարեկ Մալյանի անվան հետ անմիջականորեն ասոցացվող «MediaPort» տելեգրամյան ալիքը, որին հղում անելով՝ Մինասյանի գրպանային լրատվամիջոցները կեղծ խուճապ էին տարածում։ Ապաակտիվացվել է նաև Մալյանի անձնական ֆեյսբուքյան էջը։ Մալյանի օրինակին են հետևել «Ադեկվատ» միաբանության որոշ առաջադեմ անդամներ և Մինասյանի հիմնած «AntiNikol» շարժման ակտիվիստները։

Վերջին 3 տարում ինֆորմացիոն տեռորի մեջ մասնագիտացումը կանխատեսելիորեն գալիս է հյուսիսից։ Ռուսաստանում իֆորմացիոն ավտոկրատիան շատ առանձնահատուկ նշանակություն ունի և հավասարեցվում է հատուկ ծառայությունների աշխատանքին։ Վերոհիշյալ ոլորտի առաջատարները, ցավոք սրտի, մեր հայրենակիցներն են․ Արամ Գաբրելյանով, Մարգարիտա Սիմոնյան և Տիգրան Քյոսայան․ այս անունները ապահովում են պրոպագանդիստական սպեկտորի ամբողջ գունապնակը։ Այս եռյակի «ջանքերի» շնորհիվ ռուս հասարակության ոչ իշխանական թևի մոտ ակամա բացասական վերաբերմունք է սնուցվում Հայաստանի և հայերի նկատմամբ։ Այս եռյակը անթերի աշխատում է 3 հիմնական և կարևորագույն ուղղությամբ․

Սիմոնյանը՝ իր «Russia Today»-ով հանդերձ ծառայում է Ռուսաստանից դուրս այդ երկիրը կեղծ իդեալական ներկայացնելու գործին։ Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեսոյանը զբաղված է հումորային «Международная пилорама» հաղորդաշարով, որով ապահովում է էժանագին և սահմանափակ քաղաքական հումորը, իսկ ամենակեղտոտ գործը բաժին է հասել Արամ Գաբրիելյանովին, ով դեղին մամուլի մոդեռնիզացված տեսակի հիմնադիրն է և իր լրատվականի գլխավոր շարժիչ ուժը գումարի դիմաց ռուս ընդդիմադիր գործիչներին նկարելու պատվեր տալն է, ինչի շնորհիվ արդեն ստեղծվում են կեղծ հոդվածներ։

Հայկական կեղծ լրատվականները և ինֆո ահաբեկիչները ոչ միայն ոգեշնչվում և սովորում են ռուսաստանաբնակ հայ ինֆորմացիոն ահաբեկիչներից, այլ նաև գտնվում են նրանց անմիջական ղեկավարման տակ և աշխատում են ի շահ իրենց հյուսիսային խամաճիկավարների և նրանց սպասարկող տեղական պաշտոնյաների։ Նույնիսկ 2015 թ․ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, երբ ռուս զինծառայողի կողմից սպանվեց մի ամբողջ հայ ընտանիք մանկահասակ երեխաների հետ միասին, ռուսական լրատվականների մի մասն ուղղակի լուռ էր, իսկ մի այլ հատված զբաղված էր դավադրության փնտրտուքով, կամ փորձում էր Եվրոպային ներքաշել և մեղադրել ռուս զինծառայողի կողմից կատարված սարսափելի հանցագործության մեջ։ Այդ առաջադրանքի գլխավոր կատարողներից էր հենց Արամ Գաբրիելյանովը՝ իր մեդիա ռեսուրսներով հանդերձ։ Վերջինիս գլխավորած «LifeNews» լրատվականը, Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները լուսաբանում էր իրեն հարմար տեսանկյունից, և ժողովրդի կողմից սեփական կամքի յուրաքանչյուր արտահայտում համարվում էր որպես ԱՄՆ-ի կամ Եվրոմիության կողմից կատարվող պրովոկացիա Ռուսաստանի դեմ։

«Էլեկտրիկ Երևանի», «ՊՊԾ գնդի գրավման» և մնացած բոլոր ցույցերը լուսաբանվել են այլափոխված՝ դրանով իսկ լսարանին ներկայացնելով այլ իրականություն, ինչը իր հերթին բերել է նշված իրադարձությունների նկատմամբ ռուսաստանաբնակ հայերի ուղղորդված ընկալմանը, որոնք հորդորում էին իրենց բարեկամններին չմասնակցել ցույցերին։ Հեղափոխությունից հետո «հրաշալի եռյակը» ցույց տվեց իր իրական դեմքը, այսինքն՝ նախկին ուժերին ծառաելը։ 2018 թ․ թավշյա հեղափոխության ընթացքում «Telegram» -ի ակտիվացումից հետո այս հարթակը ակտիվորեն սկսվեց օգտագործվել նախկին իշխանության կողմից։ Մի քանի ալիքներ, որոնք ի սկզբանե ունեին նեյտրալ հայացքներ, ժամանակի ընթացքում ցույց տվեցին իրենց իրական դեմքը։ Ռուսալեզու ալիքների մի ամբողջ խումբ ղեկավարվում է հենց Գաբրիելյանովի կողմից, ով «LifeNews»-ի սնանկացումից հետո կարիք ուներ նոր հովանավորների, ում գտավ Հայաստանի նախկին պաշտոնյաների շարքից։

Տելեգրամյան ալիքների ակտիվությունը բարձրացավ պատերազմի և դրան հաջորդած շրջանում, երբ կեղծ լուրերի տեղատարափ էր, ինչը 24/7 լարվածության մեջ էր պահում հայ հանրությանը։ Գաբրիելյանովի «մարդկանցից»-էր նաև Սեմյոն Պեգովի «Wargonzo» ալիքը, ով 44-օրյա պատերազմից հետո չէր շտապում լքել Հայաստանը՝ բացահայտ կողմնապահ լրատվական գործունեություն ծավալելով ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի։ Առաջին հայացքից այս ամենը էական նշանակություն չունի Հայաստանյան առօրյայի հետ, սակայն խորքային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ նրանց գործունեությունը ուղղակի ազդում է հայ հասարակության և քաղաքական դաշտի վրա։

Թե ինչպիսին է այդ ազդեցությունը՝ ուղիղ ձևակերպմամբ՝ հակապետական, ապազգային, և հայկական շահերին ուղիղ հարվածող՝ արտաքին ուժերին մինչև հոգու խորք հնազանդություն ցուցաբերող։ Հայ ազգն, ավաղ, այսպիսի կերպարներից զերծ չի եղել իր պատմության ողջ ընթացքում (Աղասի Խանջյաններն ու Անաստաս Միկոյանները վկա)․ և ազգային հիշողության աղբամանը տեղ է պատրաստել Մարգարիտա Սիմոնյանների և նրա նմանների համար։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

5 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

6 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

7 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

8 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

9 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

10 hours ago