«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Նա հրավիրվել է դատախազություն:
Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
Հարցին՝ որքա՞ն է արգելանք դրված գույքի չափը, Աբրահամյանը չպատասխանեց՝ պարզաբանելով, որ անձնական բնույթի տեղեկատվություն տալու նպատակահարմարություն այս պահին չեն տեսնում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ այս պահին ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են.
«Դրանցով անցնող շահագրգիռ անձինք հրավիրվել են ծանոթանալու ուսումնասիրված նյութերին, ինչպես նաև դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Դրանից հետո կլուծվի դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու կամ չհարուցելու հարցը»,- ասաց Աբրահամյանը՝ եզրափակելով, որ դատախազությունն իր լիազորությունները լիարժեք իրացնում է:
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց անցած տարի ձայների 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նախագծով պետությանն իրավունք է վերապահվում բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանը որոշի, որ դրա շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն դրամը:
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…