Քաղաքականություն

Կառավարությունը շուրջ 8.8 մլրդ դրամ հատկացրեց Արցախին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շուրջ 8.8 մլրդ դրամ գումար հատկացնել Արցախի բնակչությանն ու կառավարմանն աջակցելու նպատակով:

Հարցը զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 1.2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը կհատկացվի միջպետական վարկի տրամադրման շրջանակում:

«Ուզում եմ նշել, որ այս տարվա բյուջեով նախատեսված միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը ինչ մինչեւ պատերազմը եւ այն ըստ էության գրեթե սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ չի կարողացել գեներացնել, դրա համար լրացուցիչ միջպետական վարկի տրամադրում է նախատեսվում»,- նշեց Ջանջուղազյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո իրականացվել է շուրջ 14 ծրագիր եւ այս պահի դրությամբ ծախսվել է 53 մլրդ դրամ:

Նա թվարկեց, թե Արցախում աջակցության ինչ միջոցառումներ են իրականացվել.

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցություն, այս ծրագրով փաստացի օգտվել են 3300 շահառուներ, ծախսվել է 1 մլրդ 654 մլն դրամ,

Արցախում անշարժ գույք կորցրած բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցության ծրագրով 450 հյուրընկալող է օգտվել, ծախսվել է 196 մլն դրամ,

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագիր՝ օգտվել է 109 հազար շահառու՝ ընդհանուր ծախսը կազմել է 30 մլրդ դրամ,

Հյուրատների աջակցության ծրագիր. 21 հյուրատուն, որոնք հյուրընկալել են արցախցիներին՝ 162 մլն դրամ աջակցություն են ստացել,

Վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցության ծրագրով ծախսվել է շուրջ 10 մլրդ դրամ: 

Փաշինյանն ասաց, որ այս ծրագրերը ընթացքի մեջ են նաեւ շարունակվում են եւ կան նաեւ արդեն ավարտված ծրագրեր: Նա թվարկեց նաեւ այդ ծրագրերը.

Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցություն՝ օգտվել է 100 հազար շահառու եւ ծախսվել է 7.3 մլրդ դրամ,

Արցախի մինչեւ 5 տարեկան երեխաների աջակցության ծրագիր՝ յուրաքանչյուրին 20 հազար դրամ ամանորյա նվեր՝ ծախսվել է 277 մլն դրամ,

Արցախի կենսաթոշակառուների եւ նպաստառուների աջակցության ծրագրով ծախսվել է 940 մլն դրամ,

Արցախի բնակիչների բոլոր կոմունալ ծախսերի վճարման համար ծախսվել է 1 մլրդ դրամ,

Արցախի բնակչության կապի եւ կոմունալ ծախսերի վճարման համար ծախսվել է 4.6 մլրդ դրամ,

Արցախի պետական աշխատողների վարձատրության գծով ծախսվել է 3 մլրդ 100 մլն դրամ,

Արցախի տնտեսությանն աջակցություն ծրագրով ծախսվել է 1 մլրդ դրամ:

«Ընդհանուր առմամբ մենք ընդունել ենք շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր, գումարվում է նաեւ այս 9 մլրդ-ը եւ ըստ էության կարող ենք ասել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 53 մլրդ-ը այս պահի դրությամբ ծախսվել է: Մենք շարունակելու ենք աջակցությունը Արցախի մեր հայրենակիցներին, բայց այստեղ տրամաբանությունը որոշակի փոփոխության պիտի ենթարկվի, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի շուկան եւ տնտեսական հարաբերությունները վերականգնվեն»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago