Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության հետ

Հուլիսի 1-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ 

Նախ դեսպան Վ․ Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի է ունեցել հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 

Կողմերն արտահայտել են իրենց հաստատակամությունը կազմակերպելու հնարավորինս արդյունավետ համագործակցություն՝ արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Ապա տեղի է ունեցել դեսպան Վ․Կարապետյանի հանդիպումն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։

Նախարարը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները։

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

8 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

8 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

9 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

9 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

10 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

10 hours ago