Մշակույթ

Առնո Բաբաջանյանի 100-ամյակին միջոցառումներ են նախատեսվում Երևանի հրապարակներում ու այգիներում

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո, կիրականացնի «Բաբաջանյանը Երևանում» համերգային նախագիծը: Այն տեղի կունենա հուլիսի 3-9-ը:

Նախագծի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կկազմակերպի 6 բացօթյա համերգ: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Հուլիսի 3-ին  ժամը 18:00 – 20:00-ը միջոցառում կիրականացվի Կենտրոն վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, հուլիսի 4-ին ժամը  21:00-23:00-ը նույն տարածքում մեկ այլ ծրագիր է նախատեսվում,  հուլիսի 6-ին 21:00 – 23:00-ը՝ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, հուլիսի 7-ին 19:00 – 22:00-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում,  հուլիսի 8-ին 19:00 – 22:00-ը՝ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում և  հուլիսի 9-ին 19:00 – 22:00-ը՝ Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան զբոսայգում:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

8 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

9 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

9 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

9 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

9 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

10 hours ago