

Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Դանթե Ալիգերիի մահվան 700-րդ տարելիցի կապակցությամբ մասնակցել է Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
Երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) Ռավեննայում կայացած համերգին ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիին: Հնչել են Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
Եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել հայկական երգչախմբին:
Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած են եղել երգչախմբով և համերգի մակարդակով, իսկ մաեստրո Ռիկարդո Մուտիին տպավորել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքը, և նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում ընդգծել է հայերի և իտալացիների նմանությունները:
Մուտին այս պահին ժամանում է Հայաստան երգչախմբի հետ՝ նույն համերգը կրկնելու հուլիսի 4-ին: Երեկոյի շրջանակում կկայանա Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով:
Ռիկարդո Մուտին շեշտել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր օրերի մեծագույն կոմպոզիտորներից է, և ինքը շատ մեծ ուրախությամբ է ընտրել նրա գործերը՝ ղեկավարելու համերգին որպես դիրիժոր: Նախագիծը կայացել է հենց Տիգրան Մանսուրյանի ջանքերով:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…