«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր չափազանց կարևոր հանդիպում ունեցա սփյուռքի ամենակազմակերպված՝ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ: Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի զարգացման շոգեքարշը: Հայաստանն ու սփյուռքը պետք է մեկ երազանք ունենան և այդ երազանքն է Հայաստանի հզոր պետականությունը և ժողովրդավարական ապագան»:
Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

















