Կրթություն

Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. 

«Կառավարությունը հաստատեց տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես. Սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն։ 

Նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն։ Կենտրոնների ֆինանսավորումը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կներառի նաև նախադպրոցական հաստատությունները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: 

Նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար։ 

Կանխելով կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը, նշեմ, որ շարունակաբար իրականացվում են աշխատակիցների վերապատրաստումներ, ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացվող համատեղ ծրագրով իրականացվում են հինգ կենտրոնների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման աշխատանքներ։ 

Հավելեմ նաև, որ այս տարի Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման՝ ամբողջացնելով գործընթացը։ Հաշվի առնելով, որ այս մարզերում հատուկ դպրոցներ չէին գործում, անհրաժեշտ ծառայությունները կտրամադրվեն մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից»։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

14 hours ago