Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 4 ուժ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Զարթոնք» կուսակցությունը Սահմանադրական դատարանում վիճարկում են ընտրությունների արդյունքները։ Քաղաքական ուժերը ՍԴ-ից պահանջում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանել կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել։
Նկատենք, որ ընտրություններից հետո թե տեղական և թե միջազգային դիտորդները հստակ արձանագրել են, որ ընտրութունները անցկացվել են ազատ և արդար, չեն եղել մասսայական խախտումներ, իսկ տեղի ունեցած խախտումներն էլ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Մինչ Սահմանադրական դատարան դիմելը հատկապես «Հայաստան» դաշինքը շահարկում է զինծառայողների քվեարկությունը, շեշտադրում էր, որ Քաղաքացիական պայմանագիրը հատկապես Սյունիքում հաղթանակ է տարել հենց զինծառայողների քվեարկության արդյունքում: Սակայն դիտորդների տարբեր տեսանյութերի միջոցով պարզվեցին, որ դրանք հիմնականում մանիպուլյացիաներ են:
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում ընդգծում են, որ ընտրության օրը այդպիսի խախտումներ չեն եղել, որոնք կարող էին ազդեցություն ունենալ քվեարկության վերջնական արդյունքների վրա: Դա ապացուցվել է նաև վերահաշվարկի ժամանակ, երբ լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Վերահաշվարկը ցույց տվեց ձայների շատ չնչին տարբերություն, փոփոխություններ, որը որոշիչ նշանակություն քվեների վերջնական արդյունքների վրա չեն ունեցել: 43 տեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում ձայների որևէ փոփոխություն առհասարակ չի եղել, որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում չնչին փոփոխություն է եղել, իսկ մնացածում թեթև անճշտություններ: Մեր դիտորդների գնահատմամբ վերահաշվարկի արդյունքում արձանագրված փոփոխությունները, անճշտությունները եղել են անփութության արդյունք, տվյալները զուտ սխալ են մուտքագրվել»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Խախտումները քվեարկության վերջնական արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել: Քվեարկության արդյունքները ճշգրտորեն արտահայտում է քաղաքացու կամքը: Սա էլ պնդում է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանը բավարար հիմքեր չի կարող ունենալ ընտրություննեի արդյունքները անվավեր ճանաչելու համար:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի հնարավոր որոշմանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ, նկատեց, որ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունը, որը նախորդ տարվա ամբողջ ընթացքում լծված էր Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու գործին, հիմա չի կարող բողոքել ՍԴ կազմից ու հնարավոր ռիսկերից, որովհետև այդ կազմն ինքն է ձևավորել, թեկնածուներին ինքն է ընտրել ու հայտարարել, որ սահմանադրական դատարանում ճգնաժամն այլևս հաղթահարված է:
Նույն կերպ էլ ընդդիմությունը չի կարող դժգոհել, պնդել, թե որոշումը քաղաքական է և այլն, քանի որ ՍԴ կազմը Քոչարյանի վերաբերյալ արդեն իսկ մեկ որոշում կայացրել է.«Եթե այս երկու հիմնական խաղացող քաղաքական ուժերն են ասում, թե Սահմանադրական դատարանը վստահություն չի ներշնչում, ապա դա իմ մոտ ժպիտ է առաջացնում: Նրանք նման բան չեն կարող պնդել»,-ասաց Գյոզալյանը՝ ավելացնելով. «Որպես քաղաքացի ես քվեարկության օրը այնպիսի խախտումներ չեմ նկատել, այնպիսի խախտումներ, որոնք լինում էին Հանրապետականի ժամանակ՝ երբ բացահայտ, «բուդկաներում, գարաժներում ընտրակաշառք էին բաժանում և այլ խախտումներ թույլ տալիս: Մամուլն էլ այնպիսի խախտումների մասին չի ահազանգել: Այս ընտրությունները հենց այդ իմաստով առանձնացան: Բայց հիմա, երբ արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում, ապա քննություն կգնա ու կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի բարձր դատարանը:
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…