Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևը, Թայիփ էրդողանը, Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգրկվել են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային հասարակական կազմակերպության պատրաստած «մամուլի ազատության թշնամիների» նոր ցուցակում: Առաջին անգամ ցուցակում կա նաև ԵՄ անդամ երկրներից մեկի ներկայացուցիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Նոր անուններ են հայտնվել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Նրանց ճնշման մեթոդները տարբեր են, բայց դրանք ծառայում են նույն նպատակին՝ ամեն գնով կանխել իրադարձությունների քննադատական լուսաբանումը»,- ասել է «Գերմանիայում լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստիան Միհրը՝ խոսելով նոր հրապարակված ցուցակի մասին։
«Սա ազդում է ոչ միայն լրագրողների վրա, որոնք, այնուամենայնիվ, համարձակորեն շարունակում են իրենց հետաքննությունները, այլ նաև բնակչության վրա, որն այդպիսով զրկվում է անկախ տեղեկատվության հասանելիությունից, ինչն այնքան կարևոր է, հատկապես՝ համաշխարհային համաճարակի ժամանակ։ Վախեցնում է նաև այն, որ մեղավորները հաճախ անպատիժ են մնում՝ չնայած կատարած կոշտ հանցագործություններին»,- ասել է Միհրը:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններին ենթակա դատական համակարգը լրագրողներին դատապարտում է անհեթեթ, կեղծ մեղադրանքներով, որոնք երբեմն շատ լուրջ են, իսկ անվտանգության ծառայությունները երբեք չեն շտապում հետաքննել լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումների դեպքերը և պաշտպանել նրանց հարձակվողներից, երբ նույնիսկ նրանք սարսափելի հանցագործություններ են կատարում:
«Նախագահ Ալիևի օրոք լրատվական կայքերը կարող են օրենքով արգելափակվել, եթե դրանք «վտանգ են ներկայացնում պետության կամ հասարակության համար»: Գրաքննությունն է՛լ ավելի է ուժեղացել Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Հայաստանի հետ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հրաժարվում էին օտարերկրյա լրագրողներին հավատարմագրում տրամադրել»,- ասված է զեկույցում: Անդրադառնալով Թուրքիային՝ RSF-ը նշում է, որ այդ երկրի նախագահը չի սիրում լրատվամիջոցներին, ավելի ճիշտ՝ սիրում է, որ լրատվամիջոցները լինեն հլու-հնազանդ և իրեն գովերգեն: Նա հետապնդում է քննադատներին օրենքի միջոցով, որի համաձայն՝ լրագրողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել «նախագահին վիրավորելու» համար:
Ամբողջը՝ այստեղ
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…