«Երբեմն մեր որոշ քաղաքացիներ ինքնակամ կառույցներ անելու իրենց «ձգտումը» բացատրում են նրանով, թե իբր շինթույլտվություն ստանալը բարդ է։ Գուցե հեշտ չի, բայց դա ապօրինությունը որեւէ կերպ չի կարող արդարացնել։
Իսկ ստորեւ՝ մի քանի թիվ.
2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021-ի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարան մուտքագրվել է շինթույլտվության 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է:
Միեւնույն ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք: Հասկանալի է, որ հունիս-հուլիս ամիսներին ապօրինի կառույցների ապամոնտաժման թվերը տպավորիչ կլինեն։
Ավելի շատ թվեր՝ հղումով մեկնաբանության մեջ»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…
Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…
Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…
Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…
ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…