Քաղաքականություն

ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն

Հայ hեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն  և գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները՝ գործող իշխանությանը հեռացնելու համար: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունում, որն ասուլիսում ներկայացրեց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Երեւանում հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով: Ժողովի արդյունքում ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, ընդունվել է հայտարարություն:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ժողովից հետո ընդունված հայտարարությունը:

«Ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը»,-ասված է հայտարարությունում:

Դրանում նշվում է,  թե գործող իշխանությունը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի է դրել վարչական, ֆինանսական լծակներ: Հայտարարությունում հիշեցում է արվում, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններում գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ մասնակցություն ունենալով ընտրապայքարին: Ըստ հայտարարության՝ «Հայաստան» դաշինքը դարձել է գործող իշխանության իրական և գլխավոր այլընտրանքը:

Հայտարարությունում նշվում է, որ ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Նշվում է նաև, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի հետ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը՝ համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին:

Հայտարարությունում ասվում է, որ հայրենիքը, Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Հայոց բանակը և ժողովրդի ապագան վտանգի մեջ են: Այսպիսով ՀՅԴ Գերագույն մարմինը կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ գործող իշխանությանը հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago