Լրահոս
06.07.2021

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք: Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում: Կիսում եմ նրա ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին: Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ»:

Լրահոս
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20:01
Կարատեիստ Դավիթ Մեժլումյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
19:38
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա. Վարդանյան
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
19:20
Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմից, անպայման կգամ ՀՀ․ Յուրա Մովսիսյան
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
19:02
ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնի
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի
18:40
«Ճանապարհային դեպարտամենտ»-ը նոր ղեկավար ունի
ԵՄ-ն ԱՄՆ-ի դեմ 22 միլիարդ եվրոյի պատասխան սակագներ կսահմանի
18:20
ԵՄ-ն ԱՄՆ-ի դեմ 22 միլիարդ եվրոյի պատասխան սակագներ կսահմանի
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույցի. Դարիչև
18:09
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույցի. Դարիչև
Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն
18:06
Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն կանցկացնեն
Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին
17:41
Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին
Նմանօրինակ ցանկացած գործողություն պետք է արժանանա իրավական գնահատականի. Թորոսյան
17:24
Նմանօրինակ ցանկացած գործողություն պետք է արժանանա իրավական գնահատականի. Թորոսյան
Եղեգնաձորում գտնվող 2 հողամասերը վերադարձվել են ՀՀ-ին
16:56
Եղեգնաձորում գտնվող 2 հողամասերը վերադարձվել են ՀՀ-ին
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք ԼՂ-ում, ՀՀ-ում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան
16:39
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք ԼՂ-ում, ՀՀ-ում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան
Նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի. Ալիև
16:20
Նոր ռազմական հակամարտության սպառնալիքը միշտ կպահպանվի. Ալիև
Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը համապատասխանում է տարածաշրջանի շահերին. Զախարովա
15:57
Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը համապատասխանում է տարածաշրջանի շահերին. Զախարովա
Պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը. Իրանի Մեջլիսի փոխնախագահ
15:43
Պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը. Իրանի Մեջլիսի փոխնախագահ