Հասարակություն
06.07.2021

Ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել պետական պարգևներ ստացած անձինք եւ նրանց ընտանիքները. հայտնում են ՊՆ-ից

Ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել պետական պարգևներ ստացած անձինք եւ նրանց ընտանիքները. հայտնում են ՊՆ-ից

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք եւ նրանց ընտանիքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո քանի՞ անձ է արժանացել ՀՀ պետական պարգևի, ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել նրանք և նրանց ընտանիքները:

Հարցմանն ի պատասխան՝ հայտնի է դառնում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀՀ նախագահի պետական պարգևներով պարգևատրվել են 1359 զինծառայողներ, ազատամարտիկներ եւ կամավորականներ: Վերջիններս պարգեւատրվել են «Հայրենիքի», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշաններով, «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» եւ «Մարտական ծառայության» մեդալներով:

Ինչ վերաբերում արտոնություններին, պաշտպանության նախարարությունից հաղորդեցին, որ պետական պարգևներ ստացած անձանցից ՀՀ ազգային հերոսներն ու «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք եւ նրանց ընտանիքները ստանում են ամենամասյա պարգևավճար:

Ըստ օրենքի՝ ՀՀ ազգային հերոսները ստանում են 150 հազար դրամ ամենամսյա պարգեւավճար, իսկ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք՝ 15 հազար դրամ:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը, Մարտական խաչ» շքանշանով հետմահու արժանացած անձանց ընտանիքներին տրվող պարգեւավճարներն են.

  • ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվող պարգեւավճարի չափը սահմանված է 250 հազար դրամ
  • ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքին տրվող պարգեւավճարի չափը սահմանված է 150 հազար դրամ
  • ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքն տրվող պարգեւավճարի չափը սահմանված է 100 հազար դրամ:

Armtimes.com

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան