

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր բուլվարային մամուլի որոշակի ներկայացուցիչներ շարունակում են պարբերաբար ապատեղեկատվություն եւ զրպարտանք տարածել Երեւանի քաղաքային իշխանության գործունեության վերաբերյալ:
Հավանաբար նրանք կարծում են, որ մենք բավարար ժամանակ ու ռեսուրս չենք կարող տրամադրել՝ այդ ծավալի ապատեղեկատվությունը հերքելու կամ դրա համար իրավական պատասխանատվության կանչելու համար:
Մենք երբեմն փորձում ենք հարցը լուծել արտադատական կարգով՝ խնդրելով հերքել այս կամ այն ապատեղեկատվությունը, բայց ապարդյուն. ոչ միայն չեն հերքում, այլեւ նույն ջանասիրությամբ շարունակում են։
Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ մեր երկրի մեծագույն առավելություններից մեկն այն է, որ այստեղ արտահայտվելու ազատություն ունեն բոլորը, այդ թվում՝ բուլվարային մամուլը: Այդուհանդերձ, տարակուսանք է հարուցում փաստը, որ դեղին թերթոնների տարածած բամբասանքները ջանասիրաբար վերարտադրում են լուրջ համարում ունեցող մի շարք լրատվամիջոցներ՝ դրանով բամբասանքը դարձնելով քաղաքական օրակարգի մաս:
Երեւանի քաղաքային իշխանությունը ստիպված է լինելու դիմել դատական պաշտպանության միջոցների՝ ապատեղեկատվության հեղեղը որեւէ կերպ կասեցնելու նպատակով: Սա թող լինի զգուշացում՝ պայմանական «մայդան.ամ»-ներին, «հաքքին.քոմ»-ներին, «խալխ»-երին եւ այլոց»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…