Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Իտալիա-Իսպանիա դիմակայությունը:
Առաջին խաղակեսն անցավ գոլազուրկ։ Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Իտալիայի հավաքականն արագ հակագրոհի արդյունքում կարողացավ բացել հաշիվը: Մրցակցի դարպասը գրավեց Կիեզան:
Գոլից հետո իսպանացիները շարունակեցին գրոհել, և 80-րդ րոպեին Մորատայի հարվածից հետո գնդակը հայտնվեց Իտալիայի հավաքականի դարպասում: 1:1 և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլ չարձանագրվեց, և հանդիպման ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ:
Իտալիայի հավաքականն իր խոսքն ասաց՝ հաղթելով 4:2 հաշվով և դուրս գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Անգլիա-Դանիա զույգի հաղթողը:
.jpg)
.jpg)