Լրահոս 24/7

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի ոստիկանների հիշատակին նվիրված խաչքար է բացվել

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի բակում բացվել է խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած շիրակցի ոստիկանների հիշատակին։

Նույն բակում բացվել է նաև Ախուրյանի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանի հիշատակի ցայտաղբյուր։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը խոնարհումի խոսքում նշել է, որ մեր հայորդիների հիշատակն անմահ է, քանզի նրանք գիտակցված անմահության ճանապարհով են գնացել: 

«44-օրյա պատերազմում հանուն մեր հայրենիքի, հանուն մեր երկրի սահմանների ոտքի ելան մեր քաջորդիները, նրանք գիտակցում էին պայքարի լրջությունն ու զոհաբերության կարևորությունը, հենց այդ զոհաբերությամբ նրանք մեզ ապրելու իրավունք ժառանգեցին, իսկ այդ իրավունքը մենք պետք է գիտակցելով պահենք։ Մեր ամենօրյա աշխատանքով և ծառայությամբ ենք ապացուցելու, որ մեր հերոսների զահաբերությունը անտեղի չէր։ Խոնահրվում ենք հայրենիքի համար ընկածների հիշատակի առջև»,- ասել է Շիրակի մարզպետը։

Թիվ 1

Recent Posts

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

11 minutes ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

34 minutes ago

Էլինա Դանիելյանը կանանց շախմատի ԵԱ-ի առաջատարներից է

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…

46 minutes ago

Գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…

1 hour ago

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

2 hours ago