Ամերիկացի վերլուծաբանները շարունակում են քննարկումները ՀՀ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների ու ամերիկյան ներգրավվածության մասին
Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Վաշինգտոնը նաև գնահատել է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նախկիյն ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ և վերլուծաբան Դանիել Ֆրիդի կարծիքով՝ ԼՂ հարցի կարգավորմանը խոչընդոտել են կողմերի ծայրահեղ դիրքորոշումները:
՛՛Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում և մենք բոլորս ձախողվել ենք, քանի որ և ՛Հայաստանը, և՛ Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ ՛՛,- ասում է նախկին դիվանագետը:
Ավելին՝ amerikayidzayn.com