Քաղաքականություն

Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կպահի ՀՀ-ին նույն աշխարհաքաղաքական վեկտորում

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը։ ՀՀ և ՌԴ ղեկավարները շնորհավորանքներ ու ցավակցություններ փոխանակեցին վերջին հայտնի իրադարձությունների առնչությամբ և շեշտեցին հանդիպման հրապարակային առաջնահերթությունները։ Այս հանդիպումը կարևոր էր այն իմաստով, թե ինչպես կշարունակի իրականացնել Հայաստանի քաղաքական կուրսը նորընտիր կառավարությունը աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում, որը Հայաստանին հնարավորություններ է ընձեռել մանևրելու և ինքնիշխան գործելու, որը վերջին շրջանում բարձր է հնչում ՀՀ քաղաքական պատասխանատուների հայտարարություններում։

Վերոգրյալ համատեքստում կարևոր է դիտարկել Պուտինի ընդգծումը, որ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցությունը համատեղ գործեր և որոշումներ ընդունելու համար։ Սա առիթ չի ընկալելու, թե նա խոսում է ժողովրդավարության բարձր արժեքների կարևորության և այդ ուղղությամբ որպես գովեստի խոսքեր, այլ ընդհակառակը, այն կարելի է դիտարկել որպես սպառնալիք այն միակ ուժին, որը հիմք է հանդիսանում և պաշտպանում է Փաշինյանին ու մեր պետությանը տարատեսակ արհավիրքներից։ Սա պետք է Փաշինյանը ֆիքսած լինի Պուտինի և եվրազեսյան այլ ղեկավարների հետ «մտերմության» ընթացքում, որպեսզի թույլ չտա ևս մեկ անգամ բռնեն ազատակամ ու խիզախ ժողովրդի թևերն ու ոտքերը կռվի ժամին: Եթե չզգուշանա, ապա դա, դառնագին, կդառնա մեր պետականության խարխլման մեծ շտրիխերից:

Փաշինյանի խոստացած ինքնիշխանությունը պաշտպանել չկարողնալու դեպքում, ամեն գնով պետք է տեղեկացնի հանրության լայն շերտերին՝ ստանալու համապատասխան աջակցություն, որպես հակազդեցություն իր վրա բանեցվող առերևույթ և չերևացող ճնշումներին, ինչը չարվեց կամ չստացվեց պատերազմի ժամանակ՝ տարատեսակ պատճառներից ելնելով: Հանրույթը, իրազեկ լինելու դեպքում, կգնա ռադիկալ-ժողովրդավարական քայլերի հանուն ազատության և ինքնիշխանության, որը մի ուրիշ տեսանկյունից սպառնալիք է Ռուսաստանի ներկայությանը տարածաշրջանում: Այս տեսանկյունը դեռևս հստակ չձևակերպված խնդիրներից է, որը հանդիսանում է Հայաստանի լրջագույն մարտահրավերներից մեկը։

Այստեղ հատկանշական է դիտարկել, որ միջազգային հանրությունն ապրիլի 24-ից ի վեր, ցցուն կերպով գնացել է իր ու նաև մեր շահերի համատեղման ճանապարհով սպասված, ռադիկալ քաղաքական գործողությունների: Այսինքն, փշրված է այն ընկալումը, որ հայ ժողովուրդը մենակ է մնացել՝ թշնամիներով պաշարված և կարելի է գնահատել, որ ներկա համաշխարհային իրողությունները խոսուն են, որ հայկական կողմն այլևս միայնակ հանդես չի գալու թշնամիների կամայական խարդավանքի պարագայում։ Սակայն, քայլ կատարող վարչապետը չպետք է շեղվի իր հայտարարած ուղուց, որի համար ստացել է լրջագույն մանդատ՝ ի հեճուկս ստորաքարշ ու դավադիր պրոպագանդայի և ներքին վայրիվերումների պարագայում, ինչը տեսանք պատերազմից հետո:

Ի դեպ, այս անգամ վարչապետը պարտավորություն չի ստանձնել արտաքին քաղաքական վեկտորների փոփոխության կամ պահպանման մասին, ինչը երկու ձևերով էլ կարող է հանդես բերել՝ ելնելով պետական շահից: Եվ միայն մեկ արգումենտ կարող է լինել չփոփոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, դա Արցախի Հանրապետության ճանաչումն է Ռուսաստանի կողմից, սակայն իրատեսությունից հեռու է՝ հաշվի առնելով իրենց մոտեցումները։ Այլ պարագայում, ոչինչ չի կարող պահել Հայաստանին ավելի ինտենսիվ և խորը համագործակցել այն ուժային կենտրոնների հետ, որոնք բոլոր միջոցներով՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ֆինանսական և այլն, սատարում են Հայաստանին։ Հայաստանին չի կարող ետ պահել՝ ձեռք բերելու ժամանակակից ռազմական մարտահրավերներին դիմակայելու սպառազինություն, կազմափոխելու պետական ինստիտուտները և օգտագործելու քաղաքական ավելի լոյալ ու կարևորագույն համաշխարհային ամբիոնները։

Նարեկ Այվազյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago