

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին՝ երկրի Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի Հանրապետության ժողովրդին Անկախության տոնի առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերով:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Արգենտինայի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…