Ամերիկյան IREX հաստատությունը հրապարակել է Vibrant Information Barometer հետազոտությունը, ուր ավելի քան մեկ տասնյակ երկրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի լրատվական դաշտին. գրում է VOA-ն:
Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված երկու հիմնական զարգացումները՝ COVID-19-ը և ղարաբաղյան պատերազմը, իրենց ազդեցությունն են ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, ասված է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում: Այն հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որն իրենից ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառվման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:
Ավելին՝ այստեղ

















