Լրահոս
09.07.2021

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրեյմ Միհանը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Հայաստանի նախագահը նշել է, որ երկու բարեկամ երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և ընդգծել, որ հնարավոր է ավելին անել հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ու խթանման համար: Նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է գիտության ու բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Ավստրալիայի հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է երկու երկրների միջև և կարևոր դեր ունի երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպան Գրեյմ Միհանը նշել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի ամրապնդման ու խորացման համար:

Լրահոս
Արհեստական ​​բանականությունը կփոխարինի բժիշկներին և ուսուցիչներին. Բիլ Գեյթս
20:13

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
19:35

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:24

Դուբայի շոկոլադի մոլուցքը հանգեցնում է պիստակի համաշխարհային պակասի
16:44

Բոլորս ուժ գտնենք իրար նկատմամբ լցվելու սիրով ու ներողամտությամբ․ Ավանեսյան
16:28

Հռոմի պապը Սուրբ Զատիկի իր ուղերձում անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին
16:25

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:33

Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում
14:10
Իլհամ Ալիեւը՝ մեշադի Իբադի դերում
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյան
14:01

ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել
13:01

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
11:57

Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
19:50

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող
19:02

Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով
17:21

Իսկ ցուցարարն անձնական գաղտնիքի իրավունք չունի՞
16:06