«Հրայր Թովմասյանը միջնորդում է ՍԴ կանչել նախագահ Արմեն Սարգսյանին, որպես վկա, բացատրելու, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը։Առաջ են գալիս տրամաբանական հարցեր.
1.Ո՞րն է նման մտահոգության պատճառը։
2.Արդյո՞ք սրանից քաղաքական պատվերի հոտ չի գալիս։
3.Մի՞ թե այլ օր նշանակելը որևէ էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա։
Այն, որ 2017թ. Արցախի Հանրապետությանը պարտադրված և Հրայր Թովմասյանի կողմից հեղինակած սահմանադրական փոփոխությունները էականորեն ազդեցին Արցախի ներքաղաքական կյանքի վրա, դա փաստ է։ Բոլորը գիտեն,որ փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել են մեծ ճնշումների ներքո։ Փաստացի , Արցախում ընտրական գործընթացները հետաձգվեցին 3 տարով, և Արցախում որևէ մեկը, անկախ իր սեփական տեսակետից, չուներ իրավիճակը կանխելու ազդեցության լծակներ։Ինչու՞… Ու՞մ պատվերով և ինչպիսի՞ ճնշումներով տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններն Արցախում։ Սա պետք է Ձեզ մտահոգի պարոն Թովմասյան։Բավական է շրջանառության մեջ դնել կեղծ և արհեստական օրակարգեր»․
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Հարությունյանը
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…