Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան չի ներկայանա

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՍԴ-ն շարունակում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:

Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործով քննությանը hանրապետության նախագահը չի ներկայանա:

Բարձր դատարանը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ երեկ Հրայր Թովմասյանն առաջարկել է ՍԴ հրավիրել ՀՀ նախագահին: 

Թովմասյանը պնդել էր, որ անձամբ Արմեն Սարգսյանից պետք է պարզել, թե ինչպես է խորհրդարանի արտահերթ ընտրության օրը ընտրվել հունիսի 20-ը: «Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել, խորհրդակցել և նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել այդ օրը: Հակառակ դեպքում ՍԴ-ն պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին»,- ասել էր Հրայր Թովմասյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago