Լրահոս 24/7

Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի. 

Ավ. Իսահակյան՝ 1390 քմՄ.

Սարյան՝ 242,5 քմ

Կամոյի՝ 1355 քմ

Հ. Շիրազ՝ 967,5 քմ

Հր. Քոչար՝ 1395 քմ

Ե. Չարենց՝ 1895 քմ 

Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի ապահովում: Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին: 

Ծրագրի շահառուների թիվը 15 000 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20-40 ժամանակավոր աշխատատեղ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

8 hours ago