Pfizer-ը նախատեսում է դիմել ԱՄՆ-ի դեղամիջոցների ու սննդի վերահսկողության գերատեսչություն (FDA) հաջորդ ամսվա ընթացքում, որպեսզի վերջինս թույլատրի կիրառել COVID-19 պատվաստանյութի հավելյալ երրորդ չափաբաժինը: Դա կապված է հիվանդության խիստ վարակիչ Դելտա տարբերակի տարածման հետ
Pfizer– ի ղեկավար մարմնի անդամ Միքայել Դոլստենն ասել է, որ վերջերս Իսրայելում արձանագրված պատվաստանյութի արդյունավետության անկումը հիմնականում պայմանավորված էր հունվար կամ փետրվար ամիսներին պատվաստված մարդկանց վարակմամբ: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսին պատվաստանյութերի արդյունավետությունը ինչպես հիվանդության առկայության, այնպես էլ դրա կանխարգելման հարցում ընկել է 64 տոկոսով:
Pfizer–ի սեփական տվյալները Միացյալ Նահանգներից ցույց են տալիս, որ պատվաստանյութի արդյունավետությունը վեց ամիս նվազել է մինչև ավելի քան 80 տոկոս, ասում է Դոլստենը: Սակայն նա շեշտում է, որ Իսրայելից և Մեծ Բրիտանիայից ստացված տվյալները ենթադրել են տալիս, որ նույնիսկ նվազող հակամարմինների մակարդակով պատվաստանյութը մնում է չափազանց արդյունավետ ծանր հիվանդությունների դեմ:
Ավելին՝ այստեղ

















