Բնապահպանություն

Բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպք

Շրջակա միջավայրի պահպանության վարչությունը հայտնում է․

Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։


Հաղորդման հիման վրա Ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։
Դիլիջանի ոստիկաններն Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում՝ արագ կարողացան բացահայտել հանցագործությունը․ փայտանյութի մնացած մասն հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։


ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago