Քաղաքականություն

Մեղրիի նախկին համայնքապետը 2 ամսով կալանավորվեց

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոստանալով դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները ներկայացնել քիչ ավելի ուշ։

Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր երեկ: Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել  էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք:

Զաքարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):

Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել հուլիսի 9-ին, առաջիկա սեպտեմբեր ամսին լրանում էր նրա պաշտոնավարման ժամկետը: 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

8 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

9 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

9 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

9 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

10 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

10 hours ago