

Երևանում գործող BLS International Armenia՝ Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից 3,648,438-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 81,020 դեպք է գրանցվել։ Փաստացի բուժվում է 241,666 մարդ։
Հուլիսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,597-ի:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4549 դեպք կա, այլ պատճառով՝ 1110։ Փաստացի բուժվում է 3128 մարդ։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…