Հայաստանը կոմպակտ միջանցք կստանա Վրաստանի տարածքով Ռուսաստան իր բեռների փոխադրման համար։ Սակայն կա մի հանգամանք՝ Թբիլիսին պետք է ավարտի նախկինում սկսված և դեռևս չավարտված խոշոր տրանսպորտային նախագծերը:
Ռուսթավի-Ալգեթի ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ավարտը մինչև Հայաստանի սահման կկապի Երևանը E60 միջազգային արագընթաց մայրուղու հետ և թույլ կտա հայկական ապրանքներին ավելի արագ հասնել Ռուսաստան: Նման կարծիք է հայտնել Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին::
Նրա գնահատմամբ՝ դա Երևանին թույլ կտա անուղղակիորեն դառնալ եվրոպական նախագծի՝ Արևելք-Արևմուտք միջազգային ավտոմայրուղու (e 60) մի մասը և կոմպակտ միջանցք ստանալ Վրաստանի տարածքով:
Ավելի վաղ այդ ծրագրի իրականացման կարևորության մասին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար հայտարարել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Նրա խոսքով՝ Սադախլոյի ուղղությամբ Ռուսթավի-Ալգեթի ճանապարհի կառուցման նախագիծը բեկումնային կդառնա ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար:
Դարի նախագիծ
Արևելք-Արևմուտք ավտոմայրուղին կամ E-60 եվրոպական տարանցիկ ճանապարհը շատ հաճախ կոչվում է դարի նախագիծ: Մեծությամբ այն եվրոպական երկրորդ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Բրեստում (Ֆրանսիա) և ավարտվում է Իրքեշթամում (Ղրղզստան): Վրաստանում e-60-ը սկիզբ է առնում Ադրբեջանի հետ սահմանին և ավարտվում է Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտ:
Վրաստանի տարածքում միջանցքի երկարությունը 392 կմ է, իսկ նրա «ճյուղերից» մեկը տանում է դեպի Հայաստանի հետ սահման։
Նախագծի իրականացման ժամկետները Վրաստանում երկու անգամ հետաձգվել են տարբեր պատճառներով։ Նրանցից մեկը դարձել է կորոնավիրուսի համաճարակը։ Հուլիսի սկզբին Թբիլիսին Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 106,7 մլն եվրոյի չափով վարկ է ստացել դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ ճանապարհների կառուցման համար:
Ներկա ճանապարհների տեղում նախատեսվում է ստեղծել ժամանակակից և անվտանգ մայրուղի, որով կիրականացվեն բեռնատար և ուղևորափոխադրումներ։ Արդիականացման արդյունքում կբարձրանա երթևեկության անվտանգությունը, կնվազեն տրանսպորտային միջոցների ուղեվարձի և սպասարկման ծախսերը։
Նյութը ՝ Sputnik Արմենիա
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…