

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Ըստ աղբյուրի, հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:
«ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:
Հատկանշական է, որ այցերը տեղի են ունեցել այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից»,-ասել է Ամատունին:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…