ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», – նշված է նախագահի հրամանագրում:

















