

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն, որ Եվրամիությունը Հայաստանի համար նախատեսում է 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության փաթեթ՝ դրամաշնորհ, վարկային և այլ մեխանիզմներ, խոսում է այն մասին, որ ԵՄ «պաշտպանական գիծն» այլևս անցնում է Հայաստանով:
Ամբողջ հարցն այն է սակայն, որքանն է հաստատակամությունն ու կամքը: Մի կարևոր հանգամանք՝ Եվրոպան Հայաստանում զուրկ է համակարգային հենարանից:
Եվրամիությունն այս տարիների ընթացքում Հայաստանում ծախսել է հարյուրավոր միլիոն եվրոյի կամ դոլարի դրամաշնորհներ տարբեր նպատակներով, սակայն այդպես էլ ի վիճակի չի եղել ձևավորել համակարգային, ինստիտուցիոնալ հենարան և շատ դեպքերում հաճախ խնդիրը նենգափոխվել է «ազդեցության գործակալական ցանցի» աստիճան, մինչդեռ խոսքը Հայաստանում եվրոպական քաղաքականության օրակարգայնացման մասին է, երբ այդ քաղաքականությունը Հայաստանում կունենա արտահայտվածություն դրա կրողների խորքային ռազմավարության տրամաբանությամբ:
Ակնառու է, որ եվրոպական հասարակական-քաղաքական օրակարգը Հայաստանում «մարգինալ» դաշտում է և մեծ հաշվով այստեղ է մտորելու և խորհելու, միտք աշխատեցնելու խնդիրը Եվրամիության համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…