Հանուն հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, դիմելով երկրի քաղաքական ուժերին․
Պատերազմի, կամ դրա ուղղակի սպառնալիքի դեպքում չի կարող լինել ներքաղաքական պայքար: Դադարեցրե՜ք ձեր «խրախճանքը», եթե չեք օգնում, գոնե թույլ տվեք իշխանությունը կենտրոնանա արտաքին ճակատի վրա: Վտանգի, սպառնալիքի վերացումից հետո որքան կուզեք քննադատեք, խարազանեք, քառատեք իշխանությանը: Հիմա հանգիստ թողեք…