Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», – նշված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահի ստորագրած հրամանագրերով Արշակ Կարապետյանը ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից:

















