

Արագածոտնի մարզպետարանի և ՄԱԶԾ-ի համագործակցության արդյունքում արդիականացվում են Արագածոտնի մարզի Զարինջա, Ագարակավան համայնքների, Ալագյազ համայնքի Ավշեն բնակավայրի փողոցների գիշերային լուսավորության համակարգերը:
Նախագիծն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից համաֆինանսավորման 80/20 չափաբաժնով, որտեղ նախագծային արժեքի 80 % ներդրումն իրականացնում է ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը:
ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ներդրումը կազմել է շուրջ 15.000 ԱՄՆ դոլար, իսկ տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ 1 մլն 200 դրամը համայնքների ներդրումն է:
Ծրագրի շրջանակում Զարինջա, Ագարակավան և Ալագյազ համայնքներին տրամադրվել է 160 էներգոխնայող լուսատու, որոնցով փոխարինելու են համայնքում առկա լուսավորության ցանցի հնամաշ լուսատուները: Ցանցը լիարժեք համալրելու նպատակով Ագարակավան համայնքին նաև անհրաժեշտ քանակի սյուներ են տրամադրվել: Զարինջա համայնքում լուսատուների տեղադրումն արդեն ավարտվել է, Ագարակավանում և Ավշենում աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…