

Քաղավիացիան որոշումներ չի կայացնում ավիատոմսերի գների վերաբերյալ, դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Ռեւազյանի խոսքով՝ իրենք կանոնակարգում են օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: «Այսինքն, մեր հիմնական գործառույթը թռիչքային անվտանգությունն է»:
Ռեւազյանն ասաց, որ եթե միջազգային քաղավիացիայում փոփոխություններ են լինում, կոմիտեն է պատասխանատու, որպեսզի դրանք բերվեն հայկական շուկա. «Միաժամանակ ուզում եմ նշել, որ մենք ենք թույլտվությունը տրամադրում այս կամ այն ավիաընկերությանը, որը ցանկանում է ավիափոխադրումներ իրականցնել դեպի Հայաստան: Մենք չենք համոզում, որ նրանք գան, չնայած որ դրանով ես զբաղվում եմ, ուղղակի մենք ուսումնասիրում ենք՝ կարողանում է արդյո՞ք այդ ընկերությունն ապահովել ամբողջ թռիչքային անվտանգությունը, թե՝ ոչ, կարողանո՞ւմ է անհրաժեշտ չափանիշերով աշխատել, թե՝ ոչ, որից հետո կայացնում ենք որոշում»,-ասաց քաղավիացիայի նախագահը:
Ավելին՝ armtimes.com
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…