Քաղաքականություն

Խիստ մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած սրացմամբ. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության թղթակից Մերի Եգորյանի հարցերին.

«Հուլիսի 14-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր տարբեր սադրիչ գործողությունների են դիմում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինվորականը և վիրավորում է ստացել Երասխի համայնքապետը: Պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է ականանետներ»:  

Երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի ու Երևանի հանդեպ տարածքային հավակնություններին: «Լուրերը» հետաքրքրվել է այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքով:

Երրորդ հարցը վերաբերել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, որ Բաքուն խոչընդոտում է եռակողմ հայտարարությամբ սահմանված տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդհանուր մեկնաբանություն է տվել բոլոր հարցերին:

«Ռուսաստանը, որը սերտ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, որտեղ տեղակայված է մեր խաղաղապահ զորակազմը: Ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության հաստատման, ինչպես նաև հումանիտար, ներառյալ՝ ռազմագերիների, փախստականների վերադարձի, զոհվածների աճյունների փոխանակման հարցերում: Նպաստում ենք Երևանի ու Բաքվի միջև փոխվստահության հաստատմանը, շարունակում ենք ապահովել տարածաշրջան ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների մուտքը:

Իհարկե, մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած սրացմամբ: Դրանք խիստ բացասական են անդրադառնում տարածաշրջանային իրավիճակին և չեն նպաստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը: Նման միջադեպերը հանգեցնում են բնակիչների շրջանում չարդարացված կորուստների: Հայ զինծառայողի մահվան կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մեր դիրքորոշումը լավ հայտնի է: Սահմանային միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով: Խիստ կարևոր է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, ուժային մեթոդներից:

Պահանջվում է համակարգված աշխատանք՝ հանուն երկուստեք ընդունելի զիջումների որոնման: Համոզված ենք, որ կայուն լիցքաթափում կարող է ապահովել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման, այնուհետև՝ սահմանազատման աշխատանքի շուտափույթ մեկնարկը: Այդ ջանքերը պատրաստ ենք ամրապնդել մեր քարտեզագրական տեղեկատվությամբ: Ռուսական կողմը մի շարք փաստաթղթեր է պատրաստել, որոնք կարող են քննարկումը տեղափոխել կառուցողական դաշտ: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են երեք երկրների արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների հետ:

Տարածաշրջանային կայունության թեման ուշադրության կենտրոնում է եղել ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգում: Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները հաստատել են իրենց վճռականությունը շարունակելու գործակցությունը, որի նպատակն է լուծման օպտիմալ տարբերակներ գտնելը: Գոհունակությամբ ենք նշում, որ երեք երկրների փոխվարչապետների ղեկավարմամբ աշխատանքային խմբերը մի շարք բովանդակալից քննարկումներ են ունեցել»,- հայտարարել է Մարիա Զախարովան: 

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

5 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago