

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին: «Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար:
Հայկական տեխնոլոգիական էկոհամարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը՝ DISQO ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում։
Ընկերության ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, պատերազմի մասնակիցների համար իրականացվող նախաձեռնությունները, պրոդուկտներ մշակելու նոր մոտեցումները, աշխարհահռչակ կազմակերպությունների սպառողական տվյալների հետ տարվող աշխատանքները։
Համավարակի ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է ցանցային ընկերություններ ստեղծելու մոդելի վրա աշխատել, և այս առումով մեծապես կարևորել է սփյուռքի շարունակական օժանդակությունը։
Նախարարի պաշտոնակատարը հավելել է նաև, որ այսօր մենք գիտական սերնդափոխության խնդիր ունենք, բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթական համալսարաններ ստեղծելու և հայկական տեխնոլոգիական էկոհամարգ ձևավորելու համար: Նախարարի պաշտոնակատարն ընկերության աշխատակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…