ԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Այս մասին նշվում է Datalex դատական-տեղեկատվական համակարգում։
Հրապարակած նյութում նշվում է, որ՝ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է, որպեսզի իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչվի։
15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին և որպես ԲԴԽ նախագահ, և որպես դատավոր։