Քաղաքականություն

Գաղտնի պայմանագիր Հայաստանի ու Արցախի միջև, 1993թ.

Գաղտնի պայմանագրով (14.06.1993թ.) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել այն խախտողներին։

Պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ստանձնել խաղարարար ծրագրի կատարման և ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտության հնարավորությունները։ Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափմումը։

ՀՀ-ն պարտավորվում է նաև հետևողականորեն պայքարել ԼՂ մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։ Պայմանագիրը ստորագրող կողմներն են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նաև առաջարկում է որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։

1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂ-ն միջազգայնորեն պաշտոնապես ամրագրվում է որպես հակամարտության իրավահավասար կողմ, իսկ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) պաշտոնապես ներկայացված փուլային տարբերակով Լաչինի շրջանը մնում էր ԼՂՀ վերահսկողության տակ։ Սա կարգավորման միակ տարբերակն է, որը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանը, նաև Հայաստանը, իսկ Արցախը հրաժարվել է ստորագրել այն։ 1997-ին Հայաստանն արդեն կատարել էր գաղտնի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Նույն 1997-ին Արցախը հրաժարվեց ստորագրել կարգավորման վերոնշյալ տարբերակը։ Ճգնաժամը հանգեցրեց ՀՀ նախագահի հրաժարականին, փոխվեց կարգավորման հայկական փիլիսոփայությունը, ինչի արդյունքում նախ Արցախը կորցրեց հակամարտության իրավահավասար կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը, այնուհետև խնդիրը սկսեց ընկալվել որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, փոխվեց ուժային բալանսը, և մենք աստիճանաբար ի վերջո կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago