Երևանի Կենտրոնում՝ Սարյան-Պուշկին խաչմերուկում (Պուշկին 51 հասցում), որտեղ տեղակայված է Smoking Chef Grill & Wine ռեստորանը, կառուցվում են 2-րդ և 3-րդ հարկեր։ Թիվ1-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ով և երբ է տվել շինարարության թույլտվությունը։
Երևանի քաղաքապետարանը, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրել է, որ վերոնշյալ ռեստորանի 2-րդ և 3-րդ հարկերի կառուցման շինթույլտվությունը տրվել է 31.05.2021 թ.-ին ՝ 24 ամիս ժամկետով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։














