Կրթություն

Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում բացվել է հատուկ խնամք պահանջող երեխաների համար նախատեսված դասասենյակ

Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում բացվել է հատուկ խնամք պահանջող երեխաների համար նախատեսված դասասենյակ։ Այստեղ մասնագետները երեխաների հետ աշխատում են ՝ նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելու համար:

Գաղափարի հեղինակը ամերիկաբնակ, ծնունդով Չարենցավանից Մանե Խալաֆյանն է, որի ընկերուհին նման խնդիր ունի։ Մանեն, տեսնելով, թե ինչպիսի պայմաններում են երեխաները ԱՄՆ-ում անցկացնում դասերը, որոշեց հայրենի Չարենցավանում նման կենտրոն բացել: Ծրագիրը իրականացվեց Համլետ Խալաֆյանի շնորհիվ։

Այս դպրոցում դեռ 2014թ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող չորս երեխա էր սովորում, այս ուսումնական տարում նրանք արդեն 45-ն են: Երեխաները դասերից հետո մոտ մեկուկես ժամ պարապմունքներ են անցկացնում արդեն առավել հարմարավետ և ուսուցողական նյութերով հագեցած սենյակում:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

5 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

5 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago