Նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ինչպես հանրային քննարկման փուլում էի նշել, հիշեցնեմ, որ երկու տարվա ուսումնական պլանների հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը, փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի, ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ընձեռելով ինքնավարություն դպրոցին, նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։
Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցը ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։Ուսումնական պլաններում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները՝ նոր չափորոշչի ներդրումը աստիճանական և դյուրին դարձնելու տրամաբանության մեջ. Փոփոխություն է առաջարկվում թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ, որով նախատեսվում է թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ համավարակի պայմաններում) կազմակերպվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։
Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցների տրվում է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքերի նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։
Ստեղծվում են նախադրյալներ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար սովորելու հավասար հնարավորությունների համար. հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։
Արդյունքում դպրոցում նախամասնագիտական ուսուցումը ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։
«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որը ցանկանում են զարգացնել։
Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրը այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերը իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը մի կողմից և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։
12-րդ դասարանում սովորողը իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։
Դպրոցները, բացի պետական բաղադրիչից, կարող են ներդնել տարբեր առարկաներ, որոնց թվում արդեն երաշխավորված Տրամաբանություն, Ֆերմերային գործ, Էներգիայի և ռեսուրսների օգտագործում, Գրաբար, Մշակույթի պատմություն, Արևմտահայերեն, Ազգագրություն, Գիտական ճանաչողության հիմունքներ և բազմաթիվ այլ առարկաներ։Առարկաների ցանկը կարելի է տեսնել ուսումնական պլաններում։
Դպրոցները կարող են մշակել և ներկայացնել առարկայական ծրագրեր՝ իրենց նախաձեռնությամբ և նախարարության կողմից երաշխավորումից հետո՝ սկսել ուսուցանել։ Հիշեցնեմ, որ Տավուշի մարզի փորձարկվող դասարանների ուսումնական պլանը առանձին փաստաթուղթ է, առաջիկայում կհաստատենք նաև այդ դասարաններում գնահատման և ֆինանսավորման կարգերը՝ նոր չափորոշչի տրամաբանությամբ փորձարկելու համար»,- գրել է Անդրեասյանը։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…