Արցախ
28.07.2021

Արցախի ԱԺ նախագահը քաղաքական հայտարարություն է արել․ նա երբեք Արցախի շահերը չի պայմանավորել 3-րդ երկրների շահերով

Արցախի ԱԺ նախագահը քաղաքական հայտարարություն է արել․ նա երբեք Արցախի շահերը չի պայմանավորել 3-րդ երկրների շահերով

Արցախի  խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին և անդրադարձել արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի համարձակ քայլերի գնա, այսինքն՝ վերսկսի այն բանակցությունները, որոնք կային մինչև 2020 թվականի աշնանային արյունոտ 44 օրյա պատերազմը», հայտարարել է  Թովմասյանը։

Ըստ Թովմասյանի՝ Ադրբեջանի նախագահը չի վերադառնում բանակցային գործընթաց, որովհետև համոզված է, որ այս սկսվելու դեպքում Ադրբեջանն ունի սակավաթիվ հաղթաթղթեր։ Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային չէ նաև Ռուսաստանի համար այն թողնված է անորոշ ապագայի։ Ի՞նչ դերակատարություն կունենա այս հարցում Մոսկվան, Արթուր Թովմասյանը արձագանքել է․«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը։ Այսինքն՝ Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա ու այն պետք է որոշի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցություններում։ Գտնում եմ, որ պետք է քննարկվի ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, օկուպացված տարածքների հարցը, ինչու չէ նաև մշակութային ցեղասպանությունը Արցախի հանդեպ»,- ընդգծել է նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախում կարծիքները միատարր չեն, կան տարբեր մոտեցումներ։ Եվ այդ տարբերությունը, մեր զրուցակցի խոսքերով, երևում է նույնիսկ տարբեր պետական կառույցների ղեկավարների մոտեցումներում․«Ես չեմ ուզում առանձին դեպքերի մատնացույց անեմ, բայց  մոտեցումները միատարր չեն։ Արցախի ԱԺ նախագահը միշտ առանձնացել է նրանով, որ Արցախի շահերը երբեք չի պայմանավորել երրորդ երկրների շահերով։ Նա  երբեք չի կիրառել այս կամ այն երկրին հաճոյանալու հռետորաբանություն։ Վերը նշված հայտարարությունը քաղաքական է, ինչ-որ տեղ նաև ակնկալիք է իր մեջ պարունակում, որ Ռուսաստանն այնուամենայնիվ  կլինի այնպիսին, ինչպիսին Պարոն Թովմասյանը ներկայացնում է որպես համոզմունք»,-ասաց նա։

Ավելին՝ այստեղ

Լրահոս
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
13:39
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:31
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
13:12
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
12:55
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
12:05
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
12:02
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը