Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին և անդրադարձել արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի համարձակ քայլերի գնա, այսինքն՝ վերսկսի այն բանակցությունները, որոնք կային մինչև 2020 թվականի աշնանային արյունոտ 44 օրյա պատերազմը», հայտարարել է Թովմասյանը։
Ըստ Թովմասյանի՝ Ադրբեջանի նախագահը չի վերադառնում բանակցային գործընթաց, որովհետև համոզված է, որ այս սկսվելու դեպքում Ադրբեջանն ունի սակավաթիվ հաղթաթղթեր։ Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի հարցը առաջնային չէ նաև Ռուսաստանի համար այն թողնված է անորոշ ապագայի։ Ի՞նչ դերակատարություն կունենա այս հարցում Մոսկվան, Արթուր Թովմասյանը արձագանքել է․«Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը։ Այսինքն՝ Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա ու այն պետք է որոշի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցություններում։ Գտնում եմ, որ պետք է քննարկվի ինչպես կարգավիճակի, այնպես էլ բռնի տեղահանվածների վերադարձի հարցը, օկուպացված տարածքների հարցը, ինչու չէ նաև մշակութային ցեղասպանությունը Արցախի հանդեպ»,- ընդգծել է նա։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախում կարծիքները միատարր չեն, կան տարբեր մոտեցումներ։ Եվ այդ տարբերությունը, մեր զրուցակցի խոսքերով, երևում է նույնիսկ տարբեր պետական կառույցների ղեկավարների մոտեցումներում․«Ես չեմ ուզում առանձին դեպքերի մատնացույց անեմ, բայց մոտեցումները միատարր չեն։ Արցախի ԱԺ նախագահը միշտ առանձնացել է նրանով, որ Արցախի շահերը երբեք չի պայմանավորել երրորդ երկրների շահերով։ Նա երբեք չի կիրառել այս կամ այն երկրին հաճոյանալու հռետորաբանություն։ Վերը նշված հայտարարությունը քաղաքական է, ինչ-որ տեղ նաև ակնկալիք է իր մեջ պարունակում, որ Ռուսաստանն այնուամենայնիվ կլինի այնպիսին, ինչպիսին Պարոն Թովմասյանը ներկայացնում է որպես համոզմունք»,-ասաց նա։
Ավելին՝ այստեղ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…