Սահմանային հերթական ադրբեջանական սադրանքն ու միջադեպը հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակում վերստին ուժգնացրին հարցը, թե ինչո՞ւ մայիսից ի վեր սրված սահմանային գործընթացում Հայաստանը չի դիմում ՄԱԿ ԱԽ, հատկապես, եթե Ֆրանսիան առաջարկել է այդ տարբերակը: Հարցադրումը թվում է միանգամայն տեղին և կարևոր: Միևնույն ժամանակ, հայաստանյան շրջանակում կա մի համոզում, կամ գոնե դրա տպավորությունը, որ ՄԱԿ ԱԽ ուղղված Հայաստանի դիմումը անվերապահորեն բերելու է ցանկալի արդյունքի և իրավիճակի հանգուցալուծման կոնկրետ գործիքակազմի կիրառման:
Անշուշտ, դիվանագիտական որևէ քայլի պարագայում չի կարող լինել նաև հակառակ համոզման անհրաժեշտ հիմք: Ասել կուզի, որևէ քայլ անելիս կամ մշակելիս պետք չէ սպասել բացարձակ կամ անբեկանելի հաջողության համոզվածության հիմքի: Խնդիրը շատ ավելի ռացիոնալ տիրույթում է: ՄԱԿ ԱԽ Հայաստանի դիմումը պետք է նախապատրաստվի այնպես, որ դրա քննության քաղաքական հողը թույլ տա Հայաստանին ունենալ նախընտրելի սցենարի հնարավորինս բարձր հավանականությունը, և 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ՄԱԿ ԱԽ հայտնի նիստի սցենարի կրկնության հնարավորինս ցածր հավանականություն:
Ավելին՝ այստեղ














